medroom.am

Առնանդամի չափս (8 հետաքրքիր փաստ)

Որն է առնանդամի նորմալ չափսը ?

Շատ տղաների և տղամարդկանց հետաքրքրում է թե արդյոք իրենց առնանդամի չափսը նորմայի մեջ է, որի պատասխանը կգտնեք այս հոդվածում: 

Առնանդամի աճը տեղի է ունենում սեռական հասունացման շրջանում հորմոնների ազդեցության տակ: Առավել արագ աճ տեղի է ունենում 12-16 տարեկան հասակում սակայն վերջնական ձևավորումը ավարտվում է 18-21տ հասակում: 

Ինչ հետաքրքիր փաստեր են հայտնաբերվել հետազոտությունների արդյունքում ?

-   Տղամարդկանց 90% - ի մոտ առնանդամի երկարությունը նորմայի սահմաններում է:

-   5% - ի մոտ առնանդամի երկարությունը նորմայից ավել է, 5% - ի մոտ նորմայից փոքր:

-   Նորմալ չափերի առնանդամ ունեցող տղամարդկանց 45% - ը կցանկանար ունենալ ավելի երկար առնանդամ:

-   Տղամարդկանց 85% - ը գերագնահատում են առնանդամի միջին չափերը:

-   Առնանդամի շրջագծի երկարությունը նորմայում կազմում է 9.3-11.6 սմ:

-   Հանգստի վիճակում առնանդամի չափը ուղիղ համեմատական կապ չունի էրեկցված առնանդամի չափի հետ: Այսինքն հանգստի վիճակում առնանդամները կարող են ունենալ տարբեր երկարություն, սակայն էրեկցված վիճակում ունենալ միևնույն երկարությունը:

-   Առնանդամը համարվում է կարճ, եթե հանգսի վիճակում երկարությունը փոքր է 4 սմ - ից իսկ էրեկցիայի վիճակում 7.5 սմ - ից:

-   Ավելորդ քաշով հիվանդների մոտ կարող է դիտվել ընկղված (թաղված) առնանդամ, որի պատճառը հարակից ճարպային հյուսվածքն է: 

Առնանդամի կառուցվածքի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հոդվածում:

Ինչպես չափել առնանդամի շրջագիծը ?

Ժապավենը պտտել առնանդամի առավել հաստ հատվածում (ոչ թե գլխիկի, այլ մարմնի հատվածում) մեկ պտույտ և չափել ժապավենի երկարությունը: 

Ինչպես չափել առնանդամի երկարությունը ?

Այն չափվում է առնանդամի գլխիկից (ոչ թե ծայրային մաշկից - թլիպից) մինչև ցայլոսկրի շրջանը, եթե ճարպային շերտը այդ հատվածում արտահայտված է, ապա ավելի ճշգրիտ չափում կատարելու համար պետք է սեղմել մինչ ցայլոսկրին հանդիպելը: Հանգստի վիճակում չափումը կատարվում է առնանդամը դեպի դուրս ձգված վիճակում:   

Առնանդամի երկարությունը նորմայում ըստ կատարված մեծածավալ հետազոտությունների արդյունքի էրեկցված վիճակում կազմում է 12.95-13.97սմ: 

Սեռական ցանկության, հարաբերության, վերարտադրողական համակարգի, միզարձակման և ընդհանուր առողջության վրա առնանդամի չափսը չի ազդում: 

Արդյոք հնարավոր է մեծացնել առնանդամը ?

Այո հնարավոր է, սակայն այն կատարվում է որոշակի ցուցումներով:

 

Առնանդամի չափս, երկարություն, arnandami chap
10193 դիտում
440