medroom.am

Առնանդամի մեծացում

Կուզենայիք ունենալ ավելի մեծ առնանդամ ?

Ըստ կատարված մեծածավալ հարցման տղամարդկանց 45 % - ը պատասխանել են այո: 

Առնանդամի չափերի մեծացման ինչ ժամանակակից եղանակներ կան ? 

- Առնանդամի վակուումային սարքեր

- Առնանդամի ձգումներ

- Քսուկներ

- Դեղորայքային հավելումներ

- Վիրահատական եղանակ

Առնանդամի ձգումներ – կատարվում է առնանդամի ձգում ՙՙկթում՚՚ առնանդամի հիմքից մինչև գլխիկ: Այս մեթոդի արդյունավետությունը ապացուցված չէ: Միևնույն ժամանակ այն ինտենսիվ կատարելու դեպքում կարող է առաջանալ առնանդամի տրավմա, սպիական փոփոխություններ, առնանդամի ծռվածություն և թմրածություն: 

Առնանդամի վակուումային սարքեր – Այս սարքերի կիրառման արդյունավետությունը առնանդամի մեծացման առումով կլինիկորեն ապացուցված չեն, սակայն մեծ արդյունավետությամբ կիրառվում են սեռական թուլության բուժման համար, քանի որ լավացնում են առնանդամի արյան շրջանառությունը: 

Քսուկների և հաբերի(հավելումների) կիրառումը առնանդամի չափերի մեծացման առումով անարդյունավետ են:

Ինչպիսի վիրահատական եղանակներ կան առնանդամի մեծացման համար ?

Առնանդամի մեծացման վիրահատական եղանակաները բաժանվում են երկու խմբի՝ Առնանդամի հաստացման և երկարացման վիրահատություններ:

Առնանդամի հաստացման վիրահատական եղանակներից առավել լայն տարածում է ստացել հիվանդից վերցված ճարպի ներարկումները, որի արդյունքում առնանդամի շրջագիծը կարող է մեծանալ 2.3 – 2.6 սմ – ով:

Ինչ անցանկալի խնդիրներ կարող են առաջանալ այս միջամտության արդյունքում ?

- Առնանդամի տձևացում

- Պնդացման օջախներ առնանդամի շուրջ

- Բորբոքային խնդիրներ

- Բացի այդ կարող է առաջանալ կրկնակի միջամտությունների անհրաժեշտություն անհրաժեշտ արդյունքի հասնելու համար:

Առնանդամի երկարացում ինչ վիրահատական եղանակներ կան ?

Առնանդամի երկարացման համար կիրառվել են մի շարք վիրահատական եղանակներ, սակայն առավել արդյունավետ եղանակ է համարվում առնանդամի կախակալ կապանների հատումը:

Ինչ է կատարվում առնանդամի երկարացման վիրահատությունից առաջ ?

Ստանդարտ նախավիրահատական կլինիկոլաբորատոր և գործիքային հետազոտություններից բացի վիրահատությունից առաջ հիվանդը պետք է ձեռք բերի էսպանդեր սարքը, որը անհրաժեշտ է լինում վիրահատությունից անմիջապես հետո:

 Այս վիրահատության արդյունքում առնանդամի երկարությունը կարող է ավելանալ 1 – 3 սմ չափով: Վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացման ներքո:

Հիվանդը դուրս է գրվում վիրահատությունից մեկ օր անց:

Ինչ է կատարվում առնանդամի երկարացման հետվիրահատական շրջանում ?

Հետվիրահատական 7 օրերի ընթացքում օրը մեկ անգամ կատարվում է վիրակապություն, և հիվանդը պետք է ընդունի բժշկի կողմից նշանակված դեղորայք:

Հիվանդին բացատրվում է էսպանդեր սարքի կրելու կարգը և ժամկետները:

Առնանդամի մեծացում
6345 դիտում
525