Երիկամի և միզածորանի քարերի փշրում

Տղամարդու անպտղություն և սպորտ

Պտղաբերության վրա պետք է ուշադրություն դրաձնել, եթե զույգը 1 տարվա ընթացքում առանց պաշտպանվելու ակտիվ սեռական կյանքով ապրելու դեպքում արդյունքի չի հասնում: Զույգերի մինչև 15% - ի մոտ դիտվում է անպտղություն, և այդ դեպքերի 50% - ը տղամարդու անպտղության հետևանք է:

Սպորտի ազդեցությունը տղամարդու անպտղության վրա բավարար ուսումնասիրված չէ, հետևաբար տղամարդու անպտղության ուղեցույցերում նշված չէ այդ մասին: Այնուամենայնիվ առկա են որակյալ հետազոտություններ, որոնք ապացուցել են սպորտի ազդեցությունը տղամարդու անպտղության վրա: Քանի որ սպորտը լայն հասկացություն է, ապա այս հոդվածում տարանջատված են սպորտի ոլորտներ, որոնց ազդեցությունը տղամարդու վերարտադրողական առողջության վրա ապացուցված է:

Ընդհանուր մարմնամարզություն և տղամարդու անպտղություն

Տղամարդու անպտղության և ընդհանուր մարմնամարզության վերաբերյալ նախկինում կատարված հետազոտությունները ունեցել են հակասական արդյունքներ, սակայն վերջին տարիներին ապացուցվել է, որ ընդհանուր մարմնամարզությունը բերում է սերմնահեղուկում բորբոքային միջնորդանյութերի նվազեցման և սերմի որակի բարելավման:

Ընդհանուր մարմնամարզությունը նաև ավելորդ քաշ ունեցող տղամարդկանց մոտ բարելավում է նյութափոխանակային գործընթացները և սերմի որակը: Մասնավորապես բարելավվում է սպերմատոզոիդների կոնցենտրացիան, շարժունակությունը և մորֆոլոգիան:

Հետևաբար ընդհանուր մարմնամարզությունը դրական ազդեցություն է ունենում տղամարդու անպտղության բուժման ժամանակ:  

Հեծանվասպորտ և տղամարդու անպտղություն

Մի շարք հետազոտություններ ապացուցել են, որ հեծանվասպորտը բացասական ազդեցություն է ունենում տղամարդկան անպտղության ժամանակ: Առավել ակնառու է լինում այդ ազդցեությունը պրոֆեսիոնալ հեծանվորների մոտ: Հայտնաբերվել է, որ անպտուղ տղամարդանց մոտ ինտենսիվ հեծանվասպորտով զբաղվելը նվազեցնում է սերմի ծավալը, կոնցենտրացիան և շարժուակությունը: Հեծանվասպորտի բացասական ազդեցությունը տղամարդու անպտղության ժամանակ տեսականորեն բացատվում է ամորձիների ջերմաստիճանի բարձրացմամբ, ամորձիների թեթևակի տրավմայով և որոշակի հորմոնալ փոփոխություններով:

Վազք և տղամարդու անպտղություն:

Վազքի ազդեցությունը տղամարդու անպտղության վրա ուսումնաիրվել է մի շարք հետազոտությունների արդյունքում, և ստացվել են հակասական արդյունքներ: Սակայն ինտենսիվ վազքով զբաղվող տղամարդկանց մոտ դիտվել է սպերմատոզոիդների կոնցենտրացիայի և շարժունակության վատթարացում:

Տրիատլոն և տղամարդու անպտղություն:

Տղամարդու անպտղության և տրիատլոնի վերաբերյալ կատարված հետազոտությունների արդյունքում ապացուցվել է, որ վերջինս բացասաբար է ազդում սերմ ի որակի վրա՝ մասնավորապես բարձրացնում է ԴՆԹ – ի ֆրագմենտացիայի ինդեքսը:

Սպորտաձևեր, որոնց ժամանակ կարող են վնաս հասցվել ամորձիներին կամ գլխուղեղին:

Այս վերաբերյալ հետազոտություններ չեն կատարվել, սակայն ֆուտբոլով, ըմբշամարտով, բեյսբոլով զբաղվող տղամարդկանց մոտ ամորձիների վնասման հավանականությունը բարձր է: Ընդ որում պաշտպանիչ միջոցներ օգտագործում են մարզիկների ընդամենը 13% - ը: Ամրձու տրավմայի արդյունքում կարող է առաջանալ սպիացում, ամորձու պատռվածք: Արդյունքում ամորձու տրավման բացասաբար է ազդում սերմի որակի վրա, և հավանական է նաև հակասպերման հակամարմինների առաջացում:

Գլխի տրավմայով ուղեկցվող սպորտաձևերը՝ ֆուտբոլ, բոքս, մարտարվեստներ, հոկեյ և այլն, կարող են բերել հիպոպիտուիտարիզմի՝ հիպոֆիզի թերֆունկցիայի: Արդյունքում բացասական ազդեցություն է լինում նաև սպերմատոգենեզի վրա:

Ծանրամարտ և տղամարդու անպտղություն

Ծանրամարտը դրական ազդեցություն ունի ընդհանուր առողջության և մասնավորապես տղամարդու անպտղության ժամանակ: Ապացուցվել է, որ շաբաթը մինչև 2 ժամ ծանրամարտով զբաղվող տղամարդկանց մոտ սպերմատոզոիդների կոնցենտրացիան 25% - ով ավել է չզբաղվողների համեմատ: Սակայն պետք է հաշվի առնել, որ ծանրամարտը վարիիկոցելեի առկայության դեպքում ցանկալի չէ, քանի որ այն կարող է խորացնել վարիկոցելեի աստիճանը: Ինչպես հայտնի է, վարիկոցելեն տղամարդու անպտղության ամենահաճախ հանդիպող պատճառներից է:

Մարմնամարզությանը կից ակտիվություններ

Ստերոիդ հորմոնների կիրառում և տղամարդու անպտղություն

Երբեմն առավել լավ սպորտային արդյունքների հասնելու նպատակով տղամարդիկ ընդունում են ստերոիդ հորմոններ, որոնք բացասական ազդեցություն ունեն սերմի որակի վրա՝ ընդհուպ մինչև 0 – ական ցուցանիշների: Նույնիսկ գոնադոտրոպինների ընդունման դադարեցման պայմաններում մինչև 24 շաբաթ անց դեռ տեստոստերոնի մակարդակը չի հասնում նորմայի ստորին սահմանին: Ապացուցվել է, որ տեստոստերոնի ընդունումը դադարեցնելուց հետո անհրաժեշտ է սպասել մինչև 3.5 ամիս՝ սերմի որակի ելքային ցուցանիշները վերականգնելու համար: Այնուամենայնիվ, որոշ դեպքերում նույնիսկ որակը մնում է անդարձելի վատթարացած:

Շոգեբաղնիք և տղամարդու անպտղություն:

Ապացուցվել է, որ փոշտի ջերմաստիճանի բարձրացումը բացասաբար է ազդում սպերմատոզոիդների զարգացման վրա: Հետևաբար շոգեբաղնիքից հաճախ օգտվելը կարող է բերել տղամարդու անպտղության:

Խորհորդներ սպորտով զբաղվող և վերարտադրողական տարիքում գտնվոզ տղամարդկանց համար:

- Ռեգուլյար մարմնամարզությունը դրական կամ չեզոք ազդեցություն ունի սերմի որակի վրա: Ավելորդ քաշ ունեցող տղամարդկանց մոտ մարմնամարզությունը ակնհայտորեն լավացնում է սերմի որակը:  

- Ծանր ֆիզիկական ակտիվությամբ սպորտաձևերով (հեծանվասպորտ, տրիատլոն, ինտենսիվ վազք և այլն) զբաղվելը խորհուրդ չի տրվում տղամարդու անպտղության ժամանակ:

- Խուսափել ամորձու և գլխուղեղի պոտենցիալ տրավմա առաջացնող սպորտաձևերից, կամ կրել համապատասխան պաշտպանիչ միջոցներ:

- Խուսափել հորմոնալ միջոցների կիրառումից, որոնք կարող են անդառնալի փոփոխություններ առաջացնել վերարտադրողական համակարգում:

Տղամարդու անպտղություն և սպորտ
150 դիտում
14