medroom.am

Ֆիմոզ - թլիպի նեղացում

Ֆիմոզը ծայրային թլիպի(առնանդամի գլխիկը ծածկող մաշկ) նեղացումն է, որի ժամանակ հնարավոր չէ կամ դժվարացած է առնանդամի գլխիկի մերկացումը:

Երեխաների մոտ մինչև 4 տարեկան հասակը համարվում է ֆիզիոլոգիական ֆիմոզ: Ֆիմոզի դեպքերի 90% - ը վերանում է մինչև 3 տարեկան հասակը և միայն 1% - ի մոտ ֆիմոզը պահպանվում է մինչև սեռահասուն տարիքը: 

Որո՞նք են ֆիմոզի զարգացումը կանխող մեխանիզմերը: 

-   Ծայրային թլիպի տակ սմեգմայի առաջացումը:

-   Պարբերաբար առաջացող էրեկցիաները:

Ախտաբանական ֆիմոզը առաջանում է բորբոքային պրոցեսսների արդյունքում (Balanitis xerotica obliterans) կամ վնասվածքի հետևանքով առաջացած սպիացման պատճառով: Շաքարային դիաբետով տառապող հիվանդների մոտ ֆիմոզի առաջացման հավանականությունը ավելանում է:

Որո՞նք են ֆիմոզի առաջացման պատճառները:

Ֆիմոզի առաջացմանը կարող են նպաստել մի շարք գործոններ՝

- Վատ հիգիենան - լվացվելուց առնանդամի գլխիկի բացումը և լվացումը կարող է տհաճություն պատճառել: Այնուամենայնիվ առնանդամի գլխիկը չլվանալու պարագայում կարող են բարենպաստ պայմաններ ստեղծվել բակտերիաների բազմացման և բորբոքումների առաջացման համար, որը ի վերջո կարող է բերել ֆիմոզի առաջացման:

- Մաշկային հիվանդություններ - Օրինակ էկզեման, Լայկենի սկլերոզը կարող են առաջացնել ֆիմոզ:  

- Ծայրային թլիպի կպումներ, որը բարենպաստ պայման է ստեղծում բորբոքումների առաջացման և ֆիմոզի զարգացման համար:

- Առնանդամի գլխիկի կամ ծայրային թլիպի վնասվածքներ:

- Սեռավարակներ - բորբոքելով առնանդամի գլխիկը և ծայրային թլիպը կարող են նպաստել ֆիմոզի ձևավորման:

Ի՞նչ բարդությունների կարող է հանգեցնել ֆիմոզը: 

-   Պարաֆիմոզ

-   Առնանդամի գլխիկի և ծայրային թլիպի բորբոքում (բալանիտ, բալանոպոստիտ)

-   Միզային համակարգի ինֆեկցիա

-   Միզուկի արտաքին բացվածքի նեղացում (մեատոստենոզ)

-   Առնանդամի քաղցկեղ

Ի՞նչ գանգատներ կարող են դիտվել ֆիմոզի ժամանակ: 

-   Ցավոտ էրեկցիաներ

-   Արյունամիզություն

-   Հաճախամիզություն

-   Միզելու ժամանակ այրոցի զգացողություն

-   Մեզի շիթի թուլացում

-   Թլիպի կարմրություն

-   Բորբոքային հեղուկի արտադրություն

Ֆիմոզի բուժման ի՞նչ եղանակներ կան: 

-   Եթե ծայրային թլիպը սպիական կազմափոխված չէ, ապա կարելի է կատարել ֆիմոզի դեղորայքային բուժում: Սակայն եթե ֆիմոզը առաջացնում է ծայրային թլիպի և առնանդամի գլխիկի բորբոքում, ապա անհրաժեշտ է կատարել ֆիմոզի վիրահատական բուժում:

-   Եթե առկա է թլիպի սպիական նեղացում, ապա անհրաժեշտ է ֆիմոզի կատարել վիրահատական բուժում, մեծամասամբ կատարվում է թլպատում (ցիրկումցիզիա): 

Որո՞նք են ֆիմոզի բուժման վիրահատական եղանակները: 

-   Ծայրային թլիպի դոռզալ հատում

-   Մասնակի թլպատում

-   Կպումների անջատում

-   Կարճ սանձիկի հատում

-   Թլպատում

Թլպատումը համարվում է ֆիմոզի բուժման ամենալավ վիրահատական եղանակը, քանի որ կրկնակի ֆիմոզի առաջացման վտանգ չկա:

ֆիմոզ
4979 դիտում
290