medroom.am
Եթե մակամորձու բորոբքումը տևում է 3 ամսից ավելի, ապա կոչվում է քրոնիկ էպիդիդիմիտ:
Պարզվել է, որ ուրոլոգիական կլինիկա դիմած հիվանդների 0.9% - ի մոտ հայտնաբերվում է մակամորձու քրոնիկ բորբոքում:
Քրոնիկ էպիդիդիմիտը պայմանականորեն բաժանվել է երեք ենթատեսակի՝
Մակամորձու քրոնիկ ինֆեկցիոն բորբոքում:
Մակամորձու քրոնիկ պոստօբստրուկցիոն բորբոքում:
Մակամորձու քրոնիկական ցավ:
Մակամորձու քրոնիկ ինֆեկցիոն բորբոքումը հետևանք է մակամորձու սուր բորբոքման, որը ոչ լիարժեք բուժման պարագայում վեր է ածվում քրոնիկի:
Մակամորձու քրոնիկ օբստրուկցիոն բորբոքումը պայմանավորված է սերմնալարի խցանումով, որը կարող է լինել բորբոքման հետևանքով կամ վիրահատական միջամտության հետևանքով (Օր. Վազոտոմիայից հետո):
Մակամորձու քրոնիկական ցավ ենթատեսակը կիրառվում է բոլոր այն դեպքերում, երբ պատճառը հնարավոր չի լինում հայտնաբերել:
Ինչպե՞ս է ախտորոշվում մակամորձու քրոնիկ բորբոքումը:
Մակամորձու քրոնիկ բորբոքման ախտորոշման ժամանակ պետք է հաշվի առնել բոլոր այն գործոնները, որոնք կարող են բերել մակամորձու սուր բորբոքման:
Շոշափման ժամանակ մակամորձին քիչ մեծացած, պնդացած, ցավոտ:
Հիվանդի նյարդաբանական վիճակի գնահատում:
Լաբորատոր հետազոտություններից անհրաժեշտ է կատարել
Մեզի ընդհանուր հետազոտություն:
Մեզի բակտերիոլոգիական հետազոտություն:
Սեռավարակների կասկածի դեպքում համապատասխան հետազոտություններ:
Գերձայնային հետազոտություն:
Ինչպե՞ս է բուժվում մակամորձու քրոնիկ բորբոքումը:
Մակամորձու խրոնիկ բորբոքման ժամանակ նշանակվում է հակաբակտերիալ, հակաբորբոքիչ բուժում: Որոշ դեպքերում հնարավոր է կարիք լինի տագնապամարիչ դեղորայքի նշանակման:
Եթե հայտնաբերվել է սեռավարակ, ապա նշանակվում է համապատասխան բուժում:
Մակամորձու քրոնիկ բորբոքման ժամանակ նաև կատարվում է նեյրոստիմուլյացիա, որը որոշ հիվանդների մոտ կարող է բերել բավարար արդյունքի:
Կիրառվում է նաև բուժում բոտուլինոտոքսինի ներարկման եղանակով:
Բավականին արդյունավետություն ունի նաև սերմնալարի ներվի բլոկադան:
Եթե մակամորձու քրոնիկ բորբոքման վերոնշյալ բուժումները կամ միջամտությունները բավարար արդյունք չեն տալիս ապա կատարվում է մակամորձու հեռացման վիրահատություն: