medroom.am
Ի՞նչ է ճարպակալումը
Ճարպակալումը ճարպային փոխանակության խանգարում է,որը բնութագրվում է ճարպային հյուսվածքում ճարպերի ավելցուկային կուտակմամբ։
Ներկայումս հանդիսանում է,որպես քրոնիկական նյութափոխանակային խանգարում,որը կարող է ի հայտ գալ ցանկացած տարիքում։
Ճարպակալումը, լինելով <<մետաբոլիկ համախտանիշի>> թողարկիչ,խիստ մեծացնում էայդ համախտանիշի մյուս բաղադրիչների՝ ՇԴտիպ2-ի, էսենցիալ հիպերտենզիայի, սրտի իշեմիկ հիվանդության, աթերոսկլերոզի զարգացման հավանականությունը։
Ըստ ծագման ճարպակալումը լինում է՝
- Առաջնային ճարպակալում,որի հիմքում դեր ունեն ինչպես գենետիկ,այնպես էլ միջավայրի գործոնները։
- Երկրորդային կամ սիմպտոմատիկ ճարպակալում, որը կարող է լինել տարբեր էնդոկրին պաթոլոգիաների՝ հիպերկորտիզոլիզմ, հիպերինսուլինիզմ, հիպոգոնադիզմ, հիպոթիրոզ, գլխուղեղի ուռուցքների, արյան շրջանառության խանգարումների ժամանակ, երբ խանգարվում է լիպոլիզի և լիպոգենեզի հարաբերությունները:
Ճարպակալմանը նախատրամադրող գործոններն են՝
- Ցածր ֆիզիկական ակտիվություն
- Ժառանգականությունը
- Սննդային վարքի խանգարումները
- Հակվածությունը՝ սթրեսների
- Անքնությունը
- Էնդոկրին հիվանդությունները՝ հիպոթիրեոզ, հիպերինսուլինեմիա, հիպոգոնադիզմ
Ճարպակալման աստիճանները ըստ աստիճանի՝
· ՄԶԻ=I0 30-34,9մ2
· ՄԶԻ=II035-39,9կգ/մ2
· ՄԶԻ=III0 =40-44,9կգ/մ2
· ՄԶԻ=>45կգ/մ2
ՄԶԻ=ԿԳ/Մ2
Ճարպակալման բուժման սկզբունքներն են՝
1 - Դիետոթերապիան
· Բալանսավորված սննդակարգ
· սննդում հեշտ յուրացվող մթերքների բացառում
· Սննդի ընդհանուր կալորիականության նվազեցում
2 - Ֆիզիկական ակտիվություն
3 - Դեղորայքային բուժում
4 - Վիրաբուժական բուժում