medroom.am

Առնանդամի կարճ սանձիկ

Ինչ է առնանդամի սանձիկը ?

Առնանդամի սանձիկը չթլպատված առնանդամի ծայրային թլիպը գլխիկին միացնոզ մաշկային ձգան է: Սանձիկի դերը ծայրային թլիպով առնանդամի գլխիկի ծածկելն է: Երբ վերոնշյալ ձգանը կարճ է լինում՝ կոչվում է կարճ սանձիկ: Այս դեպքերում էրեկցիան կարող է լինել տհաճ և ցավոտ: 

Ինչն է առնանդամի կարճ սանձիկի առաջացման պատճառը ?

Մեծամասամբ կարճ սանձիկը բնածին է:

Սակայն մի շարք պատճառներ նույնպես կարող են հանգեցնել առնանդամի կարճ սանձիկի առաջացման՝

Բալանիտ – առնանդամի գլխիկի բորբոքում

Բալանոպոստիտ – առնանդամի գլխիկի և ծայրային թլիպի բորբոքում

Մաշկային հիվանդություններ:

Սեռավարակներ 

Ինչպես է ախտորոշվում առնանդամի կարճ սանձիկը ?

Կարճ սանձիկ կարելի է ախտորոշել ինքնազզման կամ բժշկի կողմից զննման ժամանակ: 

Ինչ գանգատներ կարող են դիտվել առնանդամի կարճ սանձիկի ժամանակ ?

Առնանդամի գլխիկի շրջանում տհաճ զգացողություններ կամ ցավ հատկապես էրեկցիայի ժամանակ:

Առնանդամի գլխիկի տակ պատռվածք և արյունահոսքություն:

Դժվարություն ծայրային թլիպի ետ քաշելու դեպքում:

Վաղաժամ սերմնաժայթքում (Սեռական հարաբերության տևողության կարճացում): 

Ինչ է պետք անել առնանդամի կարճ սանձիկի պատռման և արյունահոսության ժամանակ ?

Լվանալ առնանդամի գլխիկը:

Դնել ստերիլ վիրակապ:

Խուսափել սեռական հարաբերություններից կամ գրգռող իրավիճակներից:

Եթե լավացում տեղի չի ունենում, կամ դիտվում է կարմրածություն, կամ արյունահոսությունը չի դադարում ապա պետք է դիմել բժշկի: 

Առնանդամի կարճ սանձիկի բուժման ինչ եղանակներ կան ?

Կարճ սանձիկի վերացման եղանակները վիրահատական են        

Սանձիկի պլաստիկա:

Թլպատում (ծայրային թլիպի հեռացում): 

Երկու վիրահատություններն էլ կատարվում են տեղային անզգայացման ներքո: Կարերը դրվում են ներծծվող թելերով: Վերքի լավացումը տևում է մինչև 1  ամիս: Այդ ընթացքում պետք է խուսափել սեռական հարաբերություններից կամ գրգռող իրավիճակներից: 

Առնանդամի կարճ սանձիկ, առնանդամի սանձիկ, արյունահոսություն առնանդամից, առնանդամի ցավ սեռական հարաբերության ժամանակ
4697 դիտում
440