medroom.am

Որ դեպքերում է պետք վիրահատել վարիկոցելեն ?

Վարիկոցելեի վիրահատական ցուցումներն են՝

-   Սերմի որակի վատացում

-   Ամորձու չափերի փոքրացում 20% - ից ավել

-   Ցավ փոշտի շրջանում, որը քիչ է հանդիպում

Վարիկոցելեի ի՞նչ վիրահատական եղանակներ կան:

-   Անտեգրադ սկլերոթերապիա

-   Ռետրոգրադ սկլերոթերապիա

-   Ռետրոգրադ էմբոլիզացիա

-   Հատում աճուկային մակարդակում - Իվանիսևիչի վիրահատություն

-   Բարձր հատում

-   Միկրովիրաբուժություն

-   Լապարոսկոպիկ հատում

Ի՞նչ հնարավոր խնդիրներ կարող են առաջանալ վարիկոցելեի վիրահատության արդյունքում:

-   Փոշտի այտուցվածություն

-   Հեմատոմա (արյան կուտակում) 

-   Հիդրոցելե (հեղուկի կուտակում փոշտում)

-   Ինֆեկցիոն բորբոքում

Սակայն վերոնշյալ խնդիրները հանդիպում են հազվադեպ:

Ե՞րբ է կարելի լոգանք ընդունել վարիկոցելեի վիրահատությունից հետո:

24 ժամ անց կարելի է, սակայն վիրահատական վերքի շրջանում լվացումները-շփումները պետք է կատարել ոչ ինտենսիվ կերպով:

Վարիկոցելեի վիրահատությունից որքա՞ն ժամանակ անց կարելի է ունենալ սեռական հարաբերություն:

Վիրահատությունից մեկ շաբաթ անց:

Վարիկոցելեի վիրահատությունից հետո ե՞րբ է պետք կրկնակի ստուգել սերմի որակը (սպերմոգրամմա):

Քանի որ սպերմատոզոիդի զարգացման շրջանը տևում է 74 օր, ապա վարիկոցելեի վիրահատության արդյունավետությունը գնահատելու համար ավելի վաղ ժամկետներում սերմի որակի ստուգումը անիմաստ է:

Վարիկոցելեի առաջացման պատճառների, զարգացման մեխանիզմների և աստիճանների վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հոդվածում

վարիկոցելե վիրահատություն
4555 դիտում
151