Երիկամի և միզածորանի քարերի փշրում

Միզուկի կարունկուլ (պոլիպ)

Ի՞նչ է միզուկի կարունկուլը:

Միզուկի կարունկուլը բարորակ նորագոյացություն է, որը գերազանցապես հանդիպում է կանանց մոտ մենոպաուզայից հետո: Ավելի վաղ տարիքում գրանցվել են հազվադեպ դեպքեր: Այն մեծամասամբ հայտնաբերվում է միզուկի արտաքին հատվածի հետին պատին:

Միզուկի պոլիպը նույնպես բորորակ գոյացություն է, որը ավելի շատ հանդիպում է վաղ մանկական հասակում աղջիկների մոտ:

Ի՞նչ ախտանշաններ են դիտվում միզուկի կարունկուլի ժամանակ:

Այն հաճախ կարող է ընթանալ առանց որևէ ախտանշանների, սակայն կարող են դիտվել նաև

-   Արյունահոսություն

-   Ցավ

-   Կեղծ միզելու ցանկություն

-   Գերզգայունություն

-   Միզարձակման խանգարումներ

Ի՞նչ հիվանդություններից պետք է տարբերակել միզուկի կարունկուլը:

-   Ուրետրոցելե

-   Հարմիզուկային գեղձի թարախակույտ

-   Կոնդիլոմա

-   Սկենեի գեղձի կիստա

-   Միզուկի մելանոմա

-   Տուբերկուլյոզ

-   Լիմֆոմա

-   Միզուկի լեյոմիոմա

-   Միզուկի կարցինոմա

Որո՞նք են միզուկի կարունկուլի առաջացման պատճառները:

Մի շարք տեսություններ են փորձել բացատրել միզուկի կարունկուլի առաջացման մեխանիզմները՝

-   Ինֆեկցիոն և խրոնիկ բորբոքային պրոցեսսները:

-   Սկենեի ծորանի կիստայի պատռումը:

-   Պոստմենոպաուզալ շրջանում էստրոգենների (կանանց հորմոն) մակարդակի նվազումը:

-   Միզուկի արտանկման հատվածի գերգրգռվածությունը և բորբոքումը:

Որո՞նք են միզուկի կարունկուլի բուժման եղանակները:

-   Դեղորայքային

-   Վիրահատական

Դեղորայքային բուժումը իր մեջ ներառում է հակաբորբոքիչ, հակաբակտերիալ բուժում, տեղային հորմոնալ քսուկների օգտագործում, սակայն այս եղանակների արդյունավետությունը ցածր է: 

Վիրահատական եղանակը ավելի նախընտրելի է, քանի որ այս դեպքում խնդիրը ստանում է արմատական լուծում:

Եթե հիվանդի մոտ դիտվում է նաև արյունային արտադրություն կամ արյունամիզություն, ապա անհրաժեշտ է կատարել նաև ուրետերոցիստոսկոպիա՝ բորբոքյին կամ քաղցկեղային բնույթը բացառելու համար:

Ինչպե՞ս է կատարվում վիրահատությունը:

Վիրահատությունից առաջ տեղադրվում է միզային կատետեր, որը հեռացվում է մեկ օր անց:

Վիրահատությունը կատարվում է տեղային անզգայացման տակ: Այն տևում է 10 րոպե: Կառունկուլը հատելուց և հեռացնելուց հետո միզուկը կարվում է ներծծվող թելերով:

Վիրահատությունից 30 րոպե անց հիվանդը կարող է գնալ տուն:

Վիարահտության առավելությունը նաև այն է, որ հեռացված հյուսվածքը ուղարկվում է հյուսվածքաբանական հետազոտության՝ ախտորոշման ճշգրտման նպատակով:

Միզուկի կարունկուլ
4412 դիտում
362