medroom.am

Հետորովայնամզային տարածության ֆիբրոզ (Օրմոնդի հիվանդություն)

Հետորովայնամզային տարածության ֆիբրոզը (ռետրոպերիտոնեալ ֆիբրոզ կամ Օրմոնդի հիվանդություն) մի հիվանդություն է, որի ժամանակ հետորովայնամզային տարածությունում տեղի է ունենում բորբոքային պրոցեսս, որը բերում է տարածուն ֆիբրոտիկ (սպիական) փոփոխությունների: Այդ ֆիբրոտիկ փոփոխությունները սեղմում են հետորովայնամզային կառուցվածքները՝ հատկապես միզածորանները: Այն գերազանցապես առաջանում է գոտկային 4-րդ և 5-րդ ողերի մակարդակին:

Ռետրոպերիտոնեալ ֆիբրոզը առավել հաճախ դիտվում է 40 – 60 տ հասակում, և տղամարդկանց մոտ կրկնակի ավելին է հիվանդացությունը կանանց համեմատ: Օրմոնդի հիվանդությունը մեծամասամբ լինում է երկկողմանի, սակայն նակարագվել են նաև միակողմանի դեպքեր: 

Որո՞նք են հետորովայնամզային տարածության ֆիբրոզի առաջացման պատճառները:

70% դեպքերում համարվում է իդիոպաթիկ (առանց հաստատված պատճառի), սակայն այս դեպքերում էլ հիվանդության զարգացումը կապվում է աորտայի բորբոքման (խոշոր զարկերակների վասկուլիտ) հետ, կամ աուտոիմուն հիվանդությունների հետ:

Մնացած 30% դեպքերը՝

-   Մեթիսերգիդ (Սանսերտ) դեղորայքի ընդունումից հետո:

-   Բետա պաշարիչների ընդունումից հետո:  

-   Ճառագայթային բուժումից հետո:

-   Ասբեստի ազդեցության տակ:

-   Այլ պատճառներ … 

Ինչ ախտանշաններ կարող են դիտվել հետորովայնամզային տարածության ֆիբրոզի ժամանակ ?

Բութ ցավեր գոտկային, փոշտային շրջաններում ինչպես նաև որովայնի ստորին հատվածում: Ցավը դիտվում է հիվաննդերի 90% - ի մոտ:

Եթե ֆիբրոզը զարգանում է դեպի երիկամի անոթներ ապա կարող է առաջացնել՝

-   Զարկերակային ճնշման բարձրացում հիվանդների 50% - ի մոտ:

-   Արտահայտված արյունամիզություն:

-   Դող, սարսուռ:

Ստորին սիներակի սեղմման ադրյունքում կարող է առաջացնել՝

-   Ստորին վերջույթների այտուց:

-   Ֆլեբիտ:

-   Խորանիստ երակների թրոմբոզ:

Ավելի քիչ դիտվում է՝

Սրտխառնոց, փսխում, քաշի նվազում :

Առավել հազվադեպ՝ Ռեյնոյի համախտանիշ, հաճախամիզություն: 

Ինչ հետազոտություններ են անհրաժեշտ հետորովայնամզային տարածության ֆիբրոզի ախտորոշման համար ?

Լաբորատոր հետազոտություններ՝

-   ԷՆԱ (էրիթրոցիտների նստեցման արագություն) – բարձր է լինում:

-   C – ռեակտիվ սպիտակուց – բարձր է լինում:

-   Միզանյութ, կրեատինին – կարող է բարձր լինել:

-   Հակակորիզային հակամարմիններ – մեծամասամբ առկա է:

-   Մեզի ընդհանուր քննություն – մեծամասամբ նորմալ է, սակայն երբեմն կարող է լինել բորբոքային պատկեր:

Գործիքային հետազոտություններ՝

-   Գերձայնային հետազոտություն

-   Ներերակային ուրոգրաֆիա

-   Միզուղիների համակարգչային շերտագրում կոնտրաստավորումով

-   Որովայնի ՄՌՏ հետազոտություն 

Օրմոնդի հիվանդության վերջնական ախտորոշման համար հետորովայնամզային տարածության բիոպսիա հյուսվածքաբանական և իմմունոհիստոքիմիական հետազոտությամբ: 

Հետորովայնամզային տարածության ֆիբրոզի ինչ՞ բուժական մոտեցումներ կան:

Հետորովայնամզային տարածության ֆիբրոզի ժամանակ բուժումը ուղղված է լինում երիկամների ֆունկցիայի պահպանման, այլ կառուցվածքների ներգրավածության կանխման և ախտանիշների վերացման ուղղությամբ:

Քանի որ Օրմոնդի հիվանդության ժամանակ հիմնականում առաջնային սեղմվում են միզածորանները, որը կարող է բերել երիկամների բաժակ – ավազանային համակարգի լայնացման, ապա միջամտությունները ուղղված են երիկամներից մեզի արտահոսքը ապահովելուն և երիկամների ֆունկցիայի պահպանմանը:

Ռետրոպերիտոնեալ ֆիբրոզի վիրահատական ինչ՞ միջամտություններ են կատարվում:

-   Պերկուտան նեֆրոստոմիա

-   Միզածորանների ստենտավորում

-   Միզածորանների անջատում ֆիբրոտիկ հյուսվածքներից և պատում Gore-Tex – ով կամ միզածորանների պերիտոնիզացիա: 

Ի՞նչ դեղորայք է կիրառվում ռետրոպերիտոնեալ ֆիբրոզի բուժման ժամանակ:

-   Գլյուկոկորտիկոստերոիդներ

-   Իմունաճնշիչ դեղամիջոցներ

-   Էստրոգենային ընկալիչների անտագոնիստներ

Հետորովայնամզային տարածության ֆիբրոզ կամ Օրմոնդի հիվանդություն
2645 դիտում
99