medroom.am
Ի՞նչ է ամորձու պրոթեզը:
Առկա են ամորձու պրոթեզների տարբեր տեսակներ(ապակի, պոլիէթիլեն, դակրոն, գելային և հեղուկ պարունակությամբ), սակայն առավել հաճախ կիրառվում են սիլիկոնային պրոթեզները:
Ե՞րբ է կատարվում ամորձու պրոթեզի տեղադրում:
Ամորձու պրոթեզի տեղադրումը կոսմետիկ վիրահատություն է, և ամորձու պրոթեզը ամորձուն փոխարինում է միայն կոսմետիկ առումով: Այն չի կատարում ամորձու ֆունկցիաները՝ տղամարդկային հորմոնի (Տեստոստերոնի արտադրություն) կամ սպերմատոզոիդների (սերմնաբջիջներ) արտադրություն:
Այս վիրահատությունը կարիք է լինում կատարելու մի շարք դեպքերում՝
- Ամորձու կամ ամորձիների բնածին բացակայություն
- Ամորձու իջեցման գործընթացի խանգարման (կրիպտօրխիզմ), որոշ դեպքերում
- Ամորձիների ատրոֆիա ինչ-որ հիվանդության պատճառով
- Ամորձու տրավմատիկ ջնջխում
- Ամորձու վիրահատական հեռացում տարբեր պատճառներից, Օր շագանակագեղձի քաղցկեղի ժամանակ ամորձիների հեռացում:
Որո՞նք են վիրահատության կատարման հակացուցումները:
- Հոգեկան խանգարումներ
- Օրգանիզմի սուր բորբոքային հիվանդություններ
- Քրոնիկ բորբոքային հիվանդություններ սրացման փուլում
- Փոշտի շրջանի բորբոքային պրոցեսսներ
- Շաքարային դիաբեթ դեկոմպենսացված շրջանում
Ի՞նչ է կատարվում նախավիրահատական շրջանում:
Նախավիրահատական շրջանում հիվանդի ընդհանուր առողջական վիճակի գնահատումից բացի շատ կարևոր հարց է նաև ամորձու պրոթեզի տեսակի և չափերի որոշումը: Որակական առումով ամորձու պրոթեզներից առավել լավը սիլիկոնային պրոթեզն է:
Ինչպե՞ս է որոշվում տեղադրվող ամորձու պրոթեզի չափսը:
Եթե մեկ ամորձին առկա է, ապա կատարվում է գերձայնային հետազոտություն և կատարվում է ամորձու չափումներ: Պրոթեզի չափը ընտրվում է եղած ամորձու չափին համապատասխան:
Եթե երկու ամորձիները բացակայում են, ապա կատարվում է փոշտի մաշկի չափումներ հանգստի և ձգված վիճակում, որպեսզի պրոթեզները հնարավոր լինի տեղադրել փոշտում:
Վիրահատությունը ունի էսթետիկ նշանակություն և դրական ազդեցություն է թողնում պացիենտի հոգեբանական վիճակի վրա, քանի որ արտաքինից վիզուալ և շոշափման միջոցով հնարավոր չէ տարբերակել իրական ամորձուց: